ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նվազեցրել է Արցախի առաջնագծում առկա լարվածությունը, գրում է «Интерфакс-Запад»-ը:
Լեբեդևն անձամբ է վկա եղել, որ երկու երկրների ղեկավարները գագաթնաժողովի շրջանակում մոտեցել են միմյանց ու հարցեր քննարկել արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված: