Հանրապետության հրապարակից 10 երիտասարդ է բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների հետ, Հանրապետության հրապարակից դանակահարության, մարմնական վնասվածքի և ծեծի կասկածանքով բերման են ենթարկել 2002 թ. ծնված Հակոբ Զ.-ին, 1998 թ. ծնված Տիգրան Գ.-ին, 2002 թ. ծնված Վահագն Շ.-ին, 1997 թ. ծնված Հրաչյա Պ.-ին, 1998 թ. ծնված Վահան Ֆ.-ին, 2002 թ. ծնված Արման Գ.-ին, 1998 թ. ծնված Բորիս Ղ.-ին, 2001 թ. ծնված Արման Պ.-ին, 1994 թ. ծնված Ավետիք Բ.-ին և 1999 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, որոնք նշված վայրում տևական ժամանակ հայհոյել և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, իսկ Ավետիք Բ.-ն և Բորիս Ղ.-ն դանակով հարվածել են իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվու է քննություն:




Լրահոս