Սյունիքի մարզի Կապան քաղաքի կենտրոնական մարզադաշտը կնորոգվի մեկից մեկուկես տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 19-ին Կապանում, ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ես հայտարարել էի, որ ֆուտբոլը պետք է վերադառնա Կապան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ զրույց եմ ունեցել: Ասել եմ` Կապանի ժողովրդին խոստացել ենք, որ ստադիոնի հարցը պետք է լուծվի, ի՞նչք ենք անելու: Գրել է, որ կան որոշակի իրավական գործընթացներ: Այդ իրավական գործընթացներն անցկացնելուց հետո ՀՖՖ-ն իր հաշվին կվերանորոգի ստադիոնը ու խաղերը կանցկացվեն այնտեղ: Ես հարցրել եմ` հաստա՞տ: Պատասխանել է` այո»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը խոստացել է այդ հարցը լուծել 1-1.5 տարվա ընթացքում: