Հավատարիմ մնանք Երևանին. Արմեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ.

Շնորհավոր 2800-ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երևան:

Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում և արտերկրում:

Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից:

Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում:

Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ:

Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն:

Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության և հոգատար` մեր ապագայի հանդեպ:

Հավատարիմ մնանք Երևանին։

Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր:




Լրահոս