Կարևոր խնդիր է լինելու. Տիգրան Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երեւանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ 2018» ֆորումին մասնակցում է աշխարհի ավելի քան 25 երկրի 2500-ից ավելի ներկայացուցիչ: Այս մասին բացման խոսքում նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Ֆորումի աշխատանքները կազմակերպելու ընթացքում կարեւորություն է տրվել իշխանությունների եւ բիզնեսի հարաբերությունների բարելավմանը: Կարեւոր խնդիր է լինելու այս իմաստով կոոպերացիայի զարգացումն ու տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցությունը: Այսօր արդեն հասունացել է համատեղ քաղաքականության իրականացման խնդիրը: Ամեն դեպքում, մենք անընդհատ առնչվելու ենք մեր գործունեության վերաբերյալ քննադատության հետ, իսկ վերացված խոչընդոտների փոխարեն կհայտնվեն նորերը: Պետք է նշել, որ կոոպերացիաների համատեղ գործունեությունը հանդիսանում է բոլոր ինտեգրացիոն գործընթացների հիմնական ուղղությունը: Մրցակցությունը լավագույնս ներկայացնում են Ավստրալիան եւ Նոր Զելանդիան, որոնք հանդես են գալիս որպես սուր մրցակիցներ անասնաբուծության ոլորտում, իսկ այսօր արդեն ունեն համատեղ արտահանման ռազմավարություն, այն ինչը մենք չունենք»,- ընդգծեց Սարգսյանը:




Լրահոս