Արա Աբրահամյանը հյուրերի համար խնջույք էր կազմակերպել «Փարավոնում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Երեւանում անցկացվեց «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը, որը կազմակերպվել է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ջանքերով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է բացման արարողությանն ու ելույթ ունեցել, այնինչ հենց Արա Աբրահամյանը, ով եղել է ֆորումի կազմակերպիչը, այդ նիստին ներկա չի եղել:

Հատկանշական է, որ նախորդ տարի, երբ Կարեն Կարապետյանն էր վարչապետ, Արա Աբրահամյանն անձամբ նրան դիմավորեց, ուղեկցեց, իսկ այս անգամ` ոչ: Եվ չնայած վերջինս փոխել է իր իմիջը եւ տարածված թրենդին հետեւելով` ինքն էլ հիմա մորուք է պահում, սակայն հենց Նիկոլ Փաշինյանի հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունի, եւ բացմանը չլինելը հենց դրանով է պայմանավորված:

Իսկ արդեն նախօրեին Արա Աբրահամյանն իր հյուրերի համար խնջույք էր կազմակերպել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում` երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, որին մի որոշ ժամանակ ներկա են եղել նաեւ Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը:




Լրահոս