Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել կառավարության շենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցին այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Կառավարության շենքի հարակից տարածքում նկատվում են ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ։ Տեղում աշխատել է նաև մեկ մարտական հաշվարկ ՀՀ ԱԻՆ-ից, որն արդեն հեռացել է:

Ոստիկանության աշխատակիցները զինված քաղաքացուն մեկուսացրել են: Նախնական տվյալների համաձայն՝ նրան բերման են ենթարկել Ազգային անվտանգության ծառայություն:

Ոստիկանությունը և ԱԱԾ-ն այս մասին ոչինչ դեռևս չեն հաղորդում:




Լրահոս