ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը հայտնում է, որ հանդիպել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ անձնակազմի հետ:
Նա մասնավորապես, գրել է.
«Քիչ առաջ հանդիպել եմ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ անձնակազմի հետ, խոսել վերջին մի քանի իրադարձություններից։ Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում իբր առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում ողջ բժշկական անձնակազմը) և դրանից հետո իմ և պաշտպանի գրասենյակի աշխատակցի միջև խոսակցությունը, որի ձայնագրությունը նույնպես կա և հրապարակված տեղեկատվությունը հեռու է իրականությունից, անհամադրելի եմ համարում իմ՝ որպես Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ տնօրեն պաշտոնավարումը և այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարին։