«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ է հայտնել, թե Հայաստանը վստահելի երկիր է հանդիսանում ներդրողների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե օտարերկրացի ներդրողների համար ՀՀ-ն արդյոք անվտանգ երկիր է, Գերմանիայի դեսպանը պատասխանել է. «Այո, ես կարծում եմ: Երբ խոսքը վերաբերում է ֆիզիկական անվտանգությանը, ապա Հայաստանը միշտ էլ ապահով երկիր է եղել: Խնդիրներ են եղել դատական համակարգի հետ կապված: Սակայն ես կարծում եմ, որ կառավարությունն ու իշխանություններն աշխատում են, որպեսզի այն ավելի լավը դարձնեն»:
Նա խոսել է նաեւ ՀՀ-ում անցկացվելիք ԱԺ արտահերթ ընտրությունների մասին` նշելով. «Միշտ կարեւոր է ունենալ այնպիսի կառավարություն, որն ունի խորհրդարանի մեծ աջակցությունն ու վստահությունը: Դա ավելի լեգիտիմություն եւ հնարավորություն է տալիս օրենքներ ընդունելու»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: