ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարություններին: Նա գրել է. «Լենա Նազարյանին ասեք՝ վարչական ռեսուրսի չարաշահումը ոչ թե այն է, ինչ ինքն է մտածում, այլ այն է, թե ինչ է նախատեսված միջազգային չափանիշներով: Իսկ այդ չափանիշներով գործող ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ համար նախատեսված են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ:
Ժամանակն է դուրս գալ հանրահավաքային տրամաբանությունից և ադապտացվել այն սահմանափակումներին, որոնք առկա են ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ համար: Ով ինչ կարող է անել կամ չանել յուրաքանչյուրի գործն է, իսկ դուք արեք այն ինչ կարող եք և քանի դեռ կարող եք, բայց մի մոռացեք սահմանափակումների մասին»,– գրել է նա։