ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում առնվազն 10 միլիարդ դոլար գողացվել է և հանվել դուրս․ Խաչատուր Քոքոբելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք ներկայացնում ենք իրատեսական ծրագրեր, որոնց միջոցով ԱԺ-ում կարող ենք բարեկեցիկ դարձնել յուրաքանչյուրի կյանքը։ Մենք դաշինքը Շիրակի մարզում առաջադրել է այնպիսի մարդկանց, ովքեր միշտ եղել են Ձեր կողքին, ծանոթ են ձեր խնդիրներին և կարող են լուծել դրանք։Մենք դաշինքը կարող թիմ է»,- Արթիկում նախընտրական ելույթի ժամանակ ասաց Մենք դաշինքի պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանը։

Արթիկում Մենք դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանը ներկայացրեց ցուցակի առաջին համարներին։
«Մենք դաշինքում մարդիկ են, ովքեր միշտ կանգնած են եղել ժողովրդի կողքին։ Դաշինքում չգողացած, չթանալած, միշտ ճիշտ խոսքը ասած մարդիկ են։ Համոզված եմ, որ հասարակությունը իր քվեն տալու է Իմ քայլը դաշիքնին։ Նիկոլ Փաշինյանը վաստակել է դա: Բայց ուզում եմ հասկանաք, որ ԱԺ-ն չի կարող լինել միայն մեկ կուսակցությամբ։ Եթե մի կուսակցություն եղավ ու ինքը եղավ ամենամեծը, լիքը խնդիրներ են առաջանելու։ Հետեւաբար ԱԺ-ում պետք են նաեւ այլ կուսակցություններ, որոնք պիտի մտնեն ԱԺ ու ճիշտ աշխատեն։ Մենք դաշինքը ուզում է օգնեն Նիկոլ Փաշինյանը։ Մենք այդպես օգնում ենք ոչ թե անհատին, այլ պետությանը»,-իր ելույթում ասաց Արամ Սարգսյանը։

Արթիկում ելույթ ունեցավ նաև պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը։
«Այն խնդիրները, որոնք մենք ենք բարձրացնում, այն թիմը, որը ընդգրկված է «Մենք»-ում, ի վիճակի է այդ խդիրները լուծել։ Մենք դաշինքի հերոսը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Մեր ծրագրերը, մեր գործընթացի ամբողջ տրամաբանությունը մեկ նապատակ ունի` բարելավել և հեշտացնել քաղաքացու կամքը։




Լրահոս