Արտաքին քաղաքական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր են քննարկել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը: