Մետիսին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նշանակելով, երկրորդ հնարավորություն եմ տվել. Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, Ջեյմս Մետիսին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նշանակելով, նրան երկրորդ հնարավորություն է տվել:

«Երբ նախագահ Օբաման Մետիսին ազատեց պաշտոնից, ես նրան երկրորդ հնարավորություն տվեցի: Որոշ մարդիկ կարծում էին, որ ես չպետք է դա անեի, բայց ես այդ քայլը ճիշտ համարեցի», – ասել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ:

Նա նաև նշել է, որ Մետիսին տրամադրել է այն բոլոր ռեսուրները, որոնք նա չի ունեցել: Նախագահի խոսքով՝ դաշնակիցները կարևոր են մինչև այն պահը, երբ երկիրը չեն ծառայեցնում իրենց անձնական շահերին:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Պենտագոնի ղեկավարը 2019թ.-ի փետրվարի վերջին թոշակի կգնա:




Լրահոս