Դեկտեմբերի 25-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 25-ին Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հրավիրում է մամուլի ասուլիս: Թեման՝ Քաղաքական տարվա ամփոփում Բանախոսներ՝ Ժիրայր Սէֆիլյան, Գարեգին Չուգասզյան, Վարուժան Ավետիսյան Վայր՝ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության գրասենյակ: Հասցեն` Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ:

***

Դեկտեմբերի 25-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։

Թեման՝ «Կառավարության ապագա կառուցվածքը։  Նախատեսվում է միավորել տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունները։  Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ։

Տոներին ընդառաջ գյուղմթերքի գները, շուկայում անհայտ ծագումով կամ դրսից ներկվող մթերքների նկատմամբ վերահսկողությունը։ Գյուղացու ակնկալիքները նորընտիր կառավարությունից և ե՞րբ հնարավոր կլինի տոնել մատչելի գներով Ամանոր»։
Բանախոսներն են՝
Սարգիս Սեդրակյան – «Ֆերմերային Շարժում»  գյուղացիա-գյուղատնտեսական ՀԿ նախագահ
Ռաֆայել Հովհաննիսյան – տնտեսագետ
***
Դեկտեմբերի 25-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը կխոսի վերջին շրջանում կանանց եւ տղամարդկանց մոտ ի հայտ եկած նոր քաղցկեղածին հիվանդությունների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա կանանց մոտ հաճախակի դարձած գանգատներին եւ դրանց կանխարգելմանը:
***

Դեկտեմբերի 25-ինժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա Փինք Արմենիա ՀԿիմամուլի ասուլիսը 2018 թՇուռնուխ գյուղում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ:

Օգոստոսին ԼԳԲՏ անձանց և նրանց ընկերների վրա էին հարձակվել գյուղի և Գորիսի բնակիչները, հայհոյել, քարերով հարվածել ու վտարել գյուղից: Գորիսի քննչական բաժինը քրեական գործը կարճել է՝ հիմք ընդունելով հոկտեմբերին արձակված համաներումը:

Ասուլիսի բանախոսներն են`

Լուզիա Վարդանյան` փաստաբան

Վաղինակ ՏերՀովհաննիսյան` իրավաբան

Հովհաննես Իշխանյան` լրագրող

***

Դեկտեմբեր 25-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է ԱԻ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:

Թեմա՝ ինչ վիճակում է Երևանի վերելակային տնտեսությունը, արդյոք քաղաքային բյուջեով նախատեսված գումարով հնարավոր կլինի ոլորտում բարեփոխում իրականացնել:

***

Դեկտեմբեր 25-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է ԱԻ վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:

Թեմա՝ ինչ վիճակում է Երևանի վերելակային տնտեսությունը, արդյոք քաղաքային բյուջեով նախատեսված գումարով հնարավոր կլինի ոլորտում բարեփոխում իրականացնել:

***

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիստ Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 3-րդ նիստը:




Լրահոս