Armenian text to speach

Ռուսական ռումբերը հարվածել են մարդասիրական օգնության կենտրոնին․ Զապորոժիեում եռօրյա սուգ է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կոմիշուվախա գյուղում ռուսական ավիահարվածի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել։ Հարվածի թիրախում է եղել մարդասիրական օգնության բաշխման կենտրոնը, որտեղ բնակիչները հավաքվել էին աջակցություն ստանալու համար։

Տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Սեմիկինի խոսքով՝ երկուշաբթի օրը գյուղի վրա առնվազն ինը ավիառումբ է նետվել։ Հարձակման հետևանքով փլուզվել է նաև օգնության կենտրոնը։ Զոհերի թվում են երկու փրկարար և չորս ոստիկան։ Տարածաշրջանում հայտարարվել է եռօրյա սուգ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հարձակումը որակել է սարսափելի՝ նշելով, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։ Փրկարարական աշխատանքները պարբերաբար դադարեցվել են ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։

Զելենսկու խոսքով՝ հարձակումը ևս մեկ ապացույց է, որ Ռուսաստանը չի ցանկանում լարվածության թուլացում և խաղաղություն։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը հայտնել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հաջորդ շաբաթ Աբու Դաբիում կվերսկսեն խաղաղության բանակցությունները։ Քննարկումների օրակարգում կլինեն հետպատերազմյան անվտանգության երաշխիքները, լարվածության թուլացումն ու մարդասիրական հարցերը։ Սակայն բանակցություններում էական առաջընթաց չի ակնկալվում։




Մամուլի Տեսություն

Լրահոս