Առկա է գազի արտահոսք. փրկարարները դեպքի վայրում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 19-ին, ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում 20 կգ գազի բալոնից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը:




Լրահոս