Մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստացել: Այս օրերին ակտիվորեն շարունակվում է այս գործով հարցաքննությունների շարքը: Հիմնականում հարցաքննվում են 2008թ. մարտի 1-ի օրերին պետական պաշտոններ զբաղեցրած անձինք, նաեւ ոստիկանությունում աշխատած, ոստիկանության Ներքին զորքերում եւ ԶՈՒ-ում ծառայած անձինք:

Բացի այդ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ն արդեն սկսել է հարցաքննության հրավիրել մարտի 1-ի իրադարձությունների կիզակետում հայտնված եւ տասը տարի առաջ այդ իրադարձությունները լուսաբանած զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Մեզ հայտնի դարձավ, որ որոշ հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ վկայի կարգավիճակով են հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս