ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված գովազդային հոլովակն ուղեկցվում է սուրդոթարգմանությամբ՝ լսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Գաղափարը հավանության է արժանացել օգտատերերի կողմից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, Աշխատանքի ու սոցիալական հարցերի ու արդարադատության նախարարներին դիմած օգտատերն առաջարկել է տարածել հոլովակը՝ իբրև լավագույն օրինակ: