Գյուղապետերը չեն հարմարվում իրավիճակին. կառչել են աթոռից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք համայքներում ջրի երես դուրս եկան ղեկավարների հանդեպ դժգոհությունները: Այս առումով բավական ակտիվ վիճակ էր հատկապես Արմավիրի մարզի գյուղերում: Բանը հասավ նույնիսկ ծեծկռտուքի: Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի փոխանցմամբ` ինքը պարբերաբար հանդիպումներ է ունենում ե՛ւ համայնքի ղեկավարների, ե՛ւ ավագանու անդամների հետ իրավիճակից լուծումներ գտնելու նպատակով: Սակայն, ինչպես հայտնի է, մի քանի խնդրաշատ համայնքներում` Ջրառատում, Արշալույսում, լուծումներ գտնել չի ստացվում:

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարերից մեկում տեղեկացրել էր՝ Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը գյուղապետարան է գնում 10 օրը մեկ եւ վատ հարաբերություններ ունի ավագանու անդամների հետ: Ըստ մեր հավաստի աղբյուրների` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հանդիպումներ է ունենում վերջինիս հետ` փորձելով հասկացնել ստեղծված իրավիճակը, սակայն Սամվել Գալստյանը կառչած է իր աթոռից եւ ոչ մի կերպ չի ուզում հրաժարական տալ: Նույն իրավիճակում է նաեւ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը: Ուշագրավն այն է, որ այս համայնքապետերը ոչ մի կերպ չեն հարմարվում նոր իրավիճակին նույնիսկ այն պարագայում, երբ, օրինակ, Ջրառատի գյուղապետի անունը կապվում է մեծ չարաշահումների հետ, եւ այդ մասով նույնիսկ քրեական գործ է հարուցված:

Սակայն, օրինակ, Վարդանաշենում գյուղապետը կարծես հարմարվել է ստեղծված վիճակին, եւ, ըստ մեր հավաստի աղբյուրների, նա կհեռանա մինչ իր պաշտոնավարումը եւ կմասնակցի նույն արտահերթ ընտրություններին: Հիշեցնենք, որ հիմա գործադիրը պատրաստվում է ՏԻՄ մասին օրենքում փոփոխություններ կատարել` ներդնելով համայնքապետին հանրաքվեով ետ կանչելու մեխանիզմ:




Լրահոս