«Իմ քայլ»-ն առաջիկա օրերին կրկին կհավաքվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին իշխանության ներկայացուցիչները զբաղված են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վրա աշխատելով, որպեսզի այն հնարավոր լինի ներառել մարտի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյայում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չնայած նախագծի վերջնական տարբերակը խորհրդարանին չի ուղարկվել, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցության ներսում նախօրեին փակ քննարկում է եղել:

Ընդ որում, այդ քննարկումը բավական երկար է տեւել, թեեւ նիստին ոչ բոլոր պատգամավորներն են ներկա եղել: Մեր տեղեկություններով` առաջիկայում խմբակցությունը պատրաստվում է եւս մեկ փակ նիստ անցկացնել այդ թեմայով: Եվ եթե նախորդ նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի կարողացել ներկա գտնվել` ԱԺ գործուղելով իր գրասենյակի ներկայացուցիչներին, ապա այս անգամ որոշվել է, որ հաջորդ քննարկմանը նա պետք է միանշանակ մասնակցի: Նկատենք, որ թեեւ իշխանությունները մտադրվել են կրճատել նախարարությունների թիվը, բայց եւ մտահոգված են օպտիմալացումների հետեւանքներով, քանի որ կավելանա գործազուրկների թիվը:




Լրահոս