«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է «Սանիթեք» ՍՊԸ-ի գործունեությանը: Եւ, ահա, տեղեկացանք, որ այս ընկերության աշխատակիցները դիմել են դատարան՝ պահանջելով ստիպել «Սանիթեք» ՍՊԸ-ին արտաժամյա աշխատանքի 2 ժամ տեւողության, չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում տրամադրել:
Նման պահանջով հայց են ներկայացրել ընկերության աշխատակիցներից Լյովա Բոզիկյանը, Կարեն Համբարձումյանը, Յուրի Մուրադյանը, Գագիկ Հովհաննիսյանը եւ Տիգրան Համբարձումյանը: Ստացվում է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի աշխատակիցներին արտաժամյա աշխատեցրել են եւ գումարները չեն տվել: