ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Սուպերմարկետներում ընդհանրապես արգելում են «փոշմանած» ապրանքը փոխել մեկ այլով կամ հետ վերադարձնել` պատճառաբանելով, որ արդեն կտրոն են գրել, կոդն անցկացրել են: Նման իրավունք տրվա՞ծ է սուպերմարկետներին:ՊԱՏԱՍԽԱՆ. Պարտավոր են հետ վերցնել, թող մեր սպառողները կարողանան իրենց իրավունքները պաշտպանել: Այո՛, սպառողը իրավունք ունի հետ վերադարձնել ապրանքը, դա լինի սուպերմարկետ, թե ինչ-որ խանութ: Սպառողը իր գնած ապրանքը եթե որոշել է հետ վերադարձնել սուպերմարկետին, ապա թող այդ սուպերմարկետում իրենց դոկումենտացիայում նայեն, թե երբ է սպառողը գնել, ու այդ խնդիրը լուծեն ավելի հեշտ տարբերակով: Այդտեղ որեւէ խնդիր չկա, որեւէ պրոբլեմ չի կարող առաջանալ նրանից, որ կոդ են անցկացրել: Սուպերմարկետները առեւտրի համար առաջավոր ձեւ է համարվում, բայց այդ առաջավոր ձեւը չի նշանակում, որ մարդուն տանեն քարե դար ու մարդուն ավելի վատ դրության մեջ գցեն: Հիմա ավելի հեշտ է պարզել, թե երբ է տվյալ հաճախորդը այդ գնումն արել, որ ժամին, դա կտրոնի վրա նշվում է, որի միջոցով ավելի հեշտ է ապացուցել` չխախտելով սպառողների իրավունքները: Հազար տեղով նշվում է, թե սպառողը այդ ապրանքը երբ է գնել, հետեւաբար այդ խնդիրը ավելի հեշտ է լուծվում, քան կա իրականում:  Դա մեր սպառողների համար չպետք է խոչընդոտ հանդիսանա:Հայաստանի «Սպառողների ասոցացիայի» նախագահ` Արմեն Պողոսյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Մենք արդեն մի քանի անգամ է, որ ստանում ենք խանութներից գնված ապրանքների մասին ահազանգեր: Եւ արդեն պետք է խնդրենք մեր ընթերցողներին, որպեսզի նույն հարցով չզանգահարեն: Ի վերջո, արդեն պարզ է, որ որեւէ խանութ, սուպերմարկետ կամ այլ առեւտրի կրպակ իրավունք չունի գնված ապրանքը հետ չվերցնել:




Լրահոս