«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատն ուշագրավ բացահայտումներ է իրականացրել` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ գործակալության գործունեության հետ կապված: Պարզվում է՝ մասնագիտական հանձնաժողովների տնային այցերը կազմակերպելու նպատակով, անկախ բնակավայրի հեռավորությունից, բոլոր ուղղությունների համար հաշվարկվել է 60 կմ հեռավորությանը համապատասխան բենզինի ծախս: Հաշվեքննիչ պալատի գնահատմամբ, սակայն, նման մոտեցումն անտրամաբանական է, քանի որ բոլոր բնակավայրերը կամ Երեւանի շրջանները հանձնաժողովների տեղակայման վայրից չեն կարող ունենալ միեւնույն հեռավորությունը:
Եթե անկեղծ, ապա ՀՊ-ն ճիշտ է թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ Երեւանից Գյումրի 120 կմ է, իսկ դեպի Մեղրի՝ 372.5 կմ: Ի դեպ, ՀՊ-ն նաեւ բացահայտել է, որ ԲՍՓ-ն մասնագիտական որոշ հանձնաժողովների գործունեությունն իրականացրել է հանրապետության տարբեր մարզերում վարձակալած տարածքներում: Սակայն պարզվել է, որ մի շարք դեպքերում վարձակալված տարածքների գները էապես տարբերվել են տվյալ տարածքի շուկայական միջին գներից:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: