ՖՈՏՈ. Երևանում նստարանների վրայից թուջե ձուլվածքներ են պոկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանին, կարծես թե, չի մտահոգում համայնքին պատկանող գույքը` նստարանները, աղբամանները հայտարարությունների համար նախատեսված վահանակները, որոնց մի մասն արդեն, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Հանրապետության Հրապարակի եւ Մ. Սարյանի արձանի մոտակայքում գտնվող նստարաններն անմխիթար վիճակում են. նստարանների «Երեւան» թուջե ձուլվածքն ամբողջովին բացակայում է (տե՛ս նկարում): Ի դեպ, նստարաններ կան, որոնց ոտքերը կոտրված են, իսկ հնարամիտ քաղաքացիներն էլ որոշել են քարով փոխարինել ոտքը: Էլ չենք խոսում «սկոտչով» փաթաթված նստարանների մասին:

Նկատենք, որ քաղաքային նախկին իշխանությունները Երեւանն աղբամաններով եւ նստարաններով կահավորելու համար բյուջեից տասնյակ միլիոններ են ծախսել:

Օրինակ` յուրաքանչյուր նստարանը գնվում էր 165 հազար դրամով, իսկ աղբամանը` ավելի քան 77 հազար դրամով: Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Կենտրոն վարչական շրջանը ներկայումս գույքագրում է պուրակներում եւ փողոցներում առկա նստարանները, եւ առաջիկայում վնասվածները կվերանորոգվեն, իսկ որոշ հատվածներում բացակայող նստարանները կհամալրվեն:




Լրահոս