ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները գործի են անցել. բնակարանային գողությունների բացահայտման նոր մեխանիզմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս հանձնարարել է «քարտեզագրել» մայրաքաղաքի՝ բնակարանային գողությունների համար ամենառիսկային գոտիները, վարչական շրջանների, համատիրությունների գործուն մասնակցությամբ գործնական միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերն անվտանգություն ապահովող սարքերով կահավորելու ուղղությամբ:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերինԵրեւանի բազմաբնակարան շենքերի մուտքերում կոդավորված փականներով դռներ են տեղադրվում: Սակայն նկատենք, որ բնակիչներից շատերը պնդում են՝ կոդավորված փականներով դռները չենօգնի գողությունների դեպքերը կանխելու համար:

Ըստ բանկիչների` ենթադրյալ հանցագործը կսպասի այնքան ժամանակ մինչեւ շենքի մուտքը բացվի, եւ նա կմտնի շենք ու իր գործը կանի: Մեզ հայտնի դարձավ, որ բնակիչների այս մտահոգությունը կիսել են նաեւ համատիրության ղեկավարները, եւ հիմա բանակցություններ են ընթանում` բացի կոդավորված փականներից տեղադրվեն տեսանկարահանող սարքեր եւս: Ու եթե որեւէ շենքում գողություն լինի, ապա տեսաձայնագրությունների միջոցով ավելի հեշտությամբ հնարավոր կլինի բացահայտել դրանք:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս