ՖՈՏՈ. Ինչն էր հավաքել պատգամավորներին և Արմավիրի մարզային և քաղաքային իշխանություններին մեկ վայրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրացավ Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի մահվան 25-րդ տարելիցը: Իր հարազատ գյուղի դպրոցում, որը կրում է հրմանատարի անունը, վերջինիս տարելեիցին նվիրված հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել:

Միջոցառմանը մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ: Ներկաների թվում էին Մեխակյանի որդին` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը, պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը, Նարեկ Բաբայանը, Գևորգ Պապոյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և այլ պաշտոնյաներ:

Միջոցառմանը բեմականացվեցին պատերազմական որոշ դրվագներ:




Լրահոս