ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես ընտրել այն կազմակերպությունը, որից պետք է գնել զբոսաշրջային փաթեթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքով զբոսաշրջային օպերատորի գործունեության նկատմամբ սահմանված են պարտադիր պահանջներ, համաձայն որոնց` նրանք մինչեւ զբոսաշրջային փաթեթը սպառողին վաճառելը, պարտավոր են նույն օրենքով նախատեսված տեղեկություն տրամադրել հաճախորդին, զբոսաշրջիկին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Համաձայնության գալուց հետո կնքվում է պայմանագիրը: Նրա փոխանցմամբ` նույն օրենքով նախատեսված են նաեւ պարտադիր դրույթներ, որոնք պետք է ընդգրկված լինեն պայմանագրում:

Մասնագետի խոսքով, պայմանագրում պետք է նկարագրված լինեն փաթեթը, փաթեթում ներառված ծառայությունները, ամբողջ երթուղին, սկիզբը, ավարտը` երբ է սկսվում, ինչպես եւ երբ է ավարտվում, ինչ երթուղիով են ճանապարհորդելու, ինչ որակավորման կարգի հյուրանոցային ծառայություններ առաջարկվում, ինչպիսի սնունդ է մստուցվելու, քանի անգամ, ովքեր են տրամադրելու եւ այլն:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի  տեսանյութում:

Ս.Հ.




Լրահոս