Լուսանկարը` «Ժողովուրդ» օրաթեհչջ
Երեւի ոմանք կերուխումն այստեղ են կազմակերպել՝ երաժշտության ակնկալիքով: Բայց արի ու տես, որ արձանները ձայն չեն արձակում:
ՀԱՐՑ. Հաշմանդամություն ունեցող անձանց ի՞նչ տեսակի թոշակ է տրամադրվում:
Լեւոն Հովհաննիսյան (60 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` սահմանվում են կենսաթոշակի հետեւյալ տեսակները.
1. աշխատանքային`
1) տարիքային,
2) արտոնյալ պայմաններով,
3) երկարամյա ծառայության,
4) հաշմանդամության,
5) կերակրողին կորցնելու դեպքում,
6) մասնակի.
2. զինվորական`
1) երկարամյա ծառայության,
2) հաշմանդամության,
3) կերակրողին կորցնելու դեպքում.
3. սոցիալական`
1) ծերության,
2) հաշմանդամության,
3) կերակրողին կորցնելու դեպքում:
«Յունիսոն» հատուկ կարիքներով մարդկանց աջակցության հկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ եղել է 188.0 հազ. հաշմանդամ:
ՀԱՐՑ. Եթե աշխատողը աշխատել է 4 ամիս, ապա հղիության եւ ծննդաբերության նպաստ հաշվարկելիս աշխատած ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը բաժանվում է 4-ի՞, թե՞ 12-ի:
Նարինե Մակիյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաեւ հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչեւ տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ:
Ընդ որում` հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն` օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը օրենքով սահմանված նպաստի` ՀՀ քաղաքացուն հավասար իրավունք ունի օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում: