Իսպանական AS պարբերականը պնդում է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Հեղինակավոր պարբերականը նշում է,որ Իսպանիայի մայրաքաղաքում չեն պատրաստվում 300մլն եվրո վճարել Նեյմարի համար, բացի այդ նշվում է, որ սերուցքայինների ճաբարում լավ չեն վերաբերվում Նեյմարի մասին պտտվող խոսակցություններին, եւ դա էլ պատճառներից մեկն է նրան չգնելու: Նշվում է նաեւ, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կողմ է ՊՍԺ-ի մեկ այլ ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի տեղափոխությանը:
Հիշեցնենք, որ Նեյմարի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաեւ բրազիլացու նախկին ակումբը` կատալոնական «Բարսելոնան», ով Նեյմարին վերադարձնելու համար պատրաստ է գործարքի մեջ ներառել նաեւ Ուսման Դեմբելեին կամ Ֆելիպե Կոուտինիոյին:
Էդմոն Մարտիրոսյան