ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Գուրգեն Ասատրյանը սպառնացել է, թքել է ՔԿՀ-ի Սոցիալ հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Արշակյանի վրա:
Այսպիսով, իրավապաները պարզել են, որ ՔԿՀ-ի դատապարտյալ Ասատրյանը, տեղեկանալով, որ հոգեբան Գեւորգ Արշակյանը իր մասին բացասական բնութագրող տեղեկագիր է կազմել, որոշել է վրեժ լուծել: Ադյունքում, 2018թ. Հուլիսի 30-ին ժամը 11 :30-ի սահմաններում ՔԿՀ-ի 5-րդ տեղամասի պետի աշխատասենյակում հարձակվել է գլխավոր մասնագետ Գևորգ Արշակյանի վրա, քաշքշել նրա համազգեստից, փորձել է պոկել ուսադիրները, ինչպես նաև` բռունցքով հարվածել նրա դեմքին:
Այդ ընթացքում թքել է Արշակյանի վրա ու քաշքշել նրա համազգեստից, փորձել է պոկել ուսադիրները, ինչպես նաև` բռունցքով հարվածել նրա դեմքին: Ապա թքել է Արշակյանի վրա ու նրա հասցեին տվել սեռական բնույթի հայոյանքներ, կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ` ասելով «Դու իմ ձեռքով ես գնալու, գլուխդ եմ ջարդելու, ոտքերդ եմ ջարդելու»:
ՔԿՀ-ի հոգեբան Գեւորգ Արշակյանին դատապարտյալի ճանկերից փրկել են 5-րդ տեղամասի պետ Արման Եղունյանը և ԱԱԲ-ի առաջատար մասնագետ Արթուր Բաղդասարյանը, որոնք օգնության են հասել եւ դատապարտյալի նկատմամբ հատուկ հնարք գործադրելով` նրան պառկեցրել են հատակին: Այս արարքի համար Գուրգեն Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել: