Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր, այլ՝ հեռախոսիս մեջ. Դավիթ Սանասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթ Սանասարյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

«Խնդրանք համար 1. մեքենա վարելիս կտվեք հեռախոսից. ինքնախոստովանանք. թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր, այլ՝ հեռախոսիս մեջ։

Պատահարների մեծ մասը մեր անզգուշության պատճառով է։

Խնդրանք համար 2.Խաչմերուկներին մի շտապեք վերջին վայրկյանին հատել խաչմերուկը. բոլորս մտածում ենք ժամանակ ու նյարդ խնայելու մասին. էկեք մտածենք կյանք փրկելու մասին. ըստ էության մեր խնայածը վայրկյաններ կամ րոպեներ են, իսկ վտանգի դեպքում վնասը կյանք, առողջություն կամ ազատազրկում։

Հազվադեպ պատահող սխալները շարունակեք գրել ինքներդ, խորհուրդ տվեք ձեր շրջապատի վարորդներին ու հետիոտներին պահպանել երթևեկության կանոնները, եղեք օրինավոր, եղեք մարդասեր։

Սիրում եմ բոլորիդ»։




Լրահոս