Երկու ուղևոր երթևեկել է բեռնախցիկում, վարորդը քնել է ղեկին. Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում Վրաստանում տեղի ունեցած վթարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է հայտնել Վրաստանում հայերի մասնակցությամբ վթարից:

«Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական։

Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը նախնական տվյալներով երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։ Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետևեք պաշտոնական լրահոսին։

Չգիտեմ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ, հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել», – գրել է նա։




Լրահոս