Վրաստանում ավտովթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր. նոր տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում վթարի ենթարկված հայ քաղաքացիների վերաբերյալ հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Հայտարարության մեջ ասվում է.

«Այսօր Գորի-Քարելի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ հինգ քաղաքացիներից երկուսը՝ Մ. Մ.(30 տր.) և Լ. Մ (16 տր.) գտնվում են Գորիի հիվանդանոցում։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ տեսակցել և զրուցել են նրանց հետ։ Բժիշկների փոխանցմամբ՝ նրանց վիճակը կայուն է և կյանքին որևէ վտանգ չի սպառնում։

Ռ. Մ.(12 տր.), Ա. Մ. (40 տր.), Մ. Մ. (13 տր.) գտնվում են Թբիլիսիի բժշկական կենտրոններում են։

Ռ. Մ. վիճակը կայուն է, կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Նրան տեսակցել են դեսպանության դիվանգետները։

Ա.Մ. գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է։

Մ.Մ վիճակը ծայրահեղ ծանր է»։




Լրահոս