Դրեսս կոդը (dress code) հագուստի ձև է, որը պահանջվում է հատուկ միջոցառումների ժամանակ, կազմակերպություններում և հաստատություններում։
Պարզվում է՝ գոյություն ունի մի շարք անընդունելի հագուստների ցանկ, օրինակ՝ բաց կտրվածքով շրջազգեստ, սպորտային հագուստ և այլն։ Armlur լրատվականը շրջել է Ազգային ժողովում, զրուցել խորհրդարանի տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ՝ պարզելու արդյոք կցանկանան, որ խորհրդարանում եւս դրեսս կոդ սահմանվի:
Բանն այն է, որ այս օրերին պետական մարմին մուտք են գործում շատ խայտաբղետ հագուստով, որը, մեղմ ասած, հարիր չէ Հայաստանի Հանրապետության խորհրդարանին: Իսկ դրեսս կոդ եթե սահմանվի, ապա այն վերաբերի թե հայրենի պատգամավորներին, թե ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին, թե խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Ասել է, թե բոլոր նրանք համար, ովքեր մուտք են գործում Ազգային ժողով, պարտավորված են հետևել դրեսս կոդի կանոններին:
ArmLur լրատվականը զրուցել է նաեւ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ՝ հասկանալու համար նրա դիրքորոշումը: Իսկ հարցումների արդյունքները շատ հետաքրքիր են, որի մասին ավելի մանրամասն տեսանյութում:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան