ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ընթանում է դատավորների ժողովը: Ժողովին մասնակցում է մոտ 190 դատավոր, որոնք ընտրելու են ԲԴԽ անդամ: Նիստը դռնփակ է անցկացվել:
Նշենք, որ այսօր «ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ դատավորները նախագիծ են ներկայացրել, որպեսզի քվեարկությունը դռնբաց լինի:
Ինչպես հայտնի է՝ 11 թեկնածուներից պետք է ընտրվի 3 հոգի:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը քիչ առաջ ընտրվեցին ԲԴԽ անդամ: Այս պահին նրանց երդման արարողությունն է: Նրանից առաջ ընտրվել էր Նախշուն Տավարացյանը: