Ինչ որոշում կկայացնի ԲԴԽ խորհուդը, և ինչ է սպասվում Նախշուն Տավարացյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդում նիստ է, որտեղ ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը բարձրացրել են Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչ այդ Նախշուն Տավարացյանն առարկել էր այդ հարցի հետ կապված` հայտարարելով. «Եթե Դուք պատրաստվում եք 2018 թվականի դիմումը հուլիսի 15-ի Բարձրագույն դատական խորհրդում օրակարգ մտցնել, 9 ամիս հետո քննարկել, ապա նախ Դուք պարտավոր էիք այդ ժամանակ եռօրյա ժամկետում ինձ կանչել ԲԴԽ, իմ դիմումը քննարկել, եւ այս հարցերը կփակվեր, եւ այս անհաջող իրավիճակը չէր առաջանա»:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մոտ մեկ ժամից կհրապարակվի ԲԴԽ խորհրդի որոշումը։ Մեր տեղեկություններով՝ Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի, քանի որ ըստ ության ՝ վերջին օրերին կոլեգաները պաշտպանում են նրա շահերը։ Եվ քանի որ մեծամասնություն են կազմում, հետևաբար որոշումն այդպիսին կլինի։

Քնար Մանուկյան

 




Լրահոս