Նախկին խորհրդարանի ընտրյալը՝ միլիոնատեր. որքան ունեցվածք է դիզել ԲԴԽ անդամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ըստ որի ԲԴԽ անդամն ունի անհատական բնակելի մեկ տուն, մեկ բնակարան եւ 3 հատ Nissan Qashqai 2.0, Lexus Gx 460, Nissan Murano մակնիշի ավտոմեքենաներ:

Իսկ ունեցած փոխառությունները կազմել են 80 հազար դոլար: Հայկ Հովհաննիսյանի դրամական միջոցները կազմում են 250 հազար եվրո, 48.6 մլն դրամ, 138 հազար դոլար, 11.5 մլն ռուսական ռուբլի եւ 77 հազար 715 դոլար: Պաշտոնը ստանձնելու դրությամբ նրա եկամուտը կազմել է 15 մլն 575 հազար դրամ, որից 12.8 մլն դրամը գոյացել է գույք վաճառելուց:

Իսկ 2 մլն 775 հազար դրամը կազմել է աշխատավարձը: Նշենք, որ Հայկ Հովհաննիսյանը զբաղվում է իրավաբանությամբ 1998 թվականից: 2005թ. Հայաստանի ամերիկյան համալսարանում դասավանդել է Հայաստանի բիզնես իրավունք: Ներկայումս դասավանդում է արբիտրաժ եւ հաշտարարություն առարկաները՝ ՀՀ Փաստաբանական դպրոցում: 2017թ.-ին Փարիզի Միջազգային Առևտրի Պալատի համաշխարհային խորհրդի կողմից ընտրվել է Միջազգային Արբիտրաժային Դատարանի անդամ (ICC IAC):

Սյունէ Համբարձումյան




Լրահոս