Ինչու է ձերբակալվել Մելիք Մանուկյանի թիկնապահը. ՔԿ-ն մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու,   արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ, հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին, 1976 թվականին ծնված տղամարդը, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի  ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ  ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել է վերոնշյալ մեքենան և այն  վարելով  ոստիկանի ուղղությամբ դուրս բերել դեպքի վայրից  և դիմել փախուստի, այդ կերպ  իրականացնելով  նրա կյանքի և առողջության նկատմամբ ոչ  վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332 –րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ձեռնարկված մի շարք անհետաձգելի գործողությունների արդյունքում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան և 1976 թվականին ծնված տղամարդը հայտնաբերվել են:

Վերջինս ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և  արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս