Հայաստանում հանրային գրադարանների թիվը զգալի պակասել է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018թ. հանրապետությունում գործել են 3 հանրապետական եւ 679 հանրային գրադարաններ, մինչդեռ 2017 թվականին գործել է 730 հանրային գրադարան։ Այսինքն` մեկ տարվա ընթացքում փակվել է 51 հանրային գրադարան։ Մեզ հայտնի դարձավ, որ միայն 47 գրադարան փակվել է գյուղերում։
Բացի այս, փակվել է նաեւ մեկ մանկական գրադարան։ Օրինակ, եթե 2017-ին Հայաստանում գործել է 572 գրադարան, ապա անցած տարի դրանց թիվը կազմել է 525։ Համաձայնեք, որ այս երեւույթը խիստ մտահոգիչ է։ Հուսանք՝ փակված գրադարանների հարցը կհայտնվի Արայիկ Հարությունյանի ուշադրության կենտրոնում։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Ս.Հ.