Երեկ ԱԺ «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու որոշման մասին։ Նա այդ մասին ուշ երեկոյան գրեց սոցիալական ցանցի իր էջում. Ազգային ժողովի պաշտոնական կայքում հայտարարություն տեղադրված չէ։
Ամեն դեպքում, ըստ օրենքի, եթե նա մեկ շաբաթվա ընթացքում իր դիմումը հետ է վերցնում, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե ոչ, նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, եւ այդ պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Արդեն դրանից հետո կսկսվի մանդատը համամասնական ցուցակի հաջորդ համարին տրամադրելու գործընթացը։ Երեկ արդեն գրել էինք, որ համամասնական ցուցակի հաջորդ համարը Արթուր Մուրադյանն է: