Պարզաբանում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին ՀՀ կառավարության վարչական շենքի առջև՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջիններիս որդիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ընդ որում, հարկ ենք համարում նշել, որ որոշ գործերով տուժողների իրավահաջորդները բողոքներ են ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Երեկ՝ օգոստոսի 29–ին բարձրացված հարցերի կապակցությամբ՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում կատարվել է ընդունելություն:




Լրահոս