Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախընտրական փուլի J խմբի 6-րդ տուրի Հայաստան – Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը: Խաղն ավարտվեց մեր տղաների հաղթանակով՝ 4:2 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կազմում դուբլ ձեւակերպեց Հենրիխ Մխիթարյանը(4,67րոպեներ), մեկ անգամ էլ աչքի ընկավ Հովհաննես Համբարձումյանը (77րոպե):
Խաղի ավարտից վայրկյաններ առաջ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց Լոնչարը(95րոպե):
Բոսնիայից իրենց անունները լուսատախտակին վառեցին Էդին Ջեկոն (12րոպե) եւ Ամեր Գոյակը(70րոպե):
Այս հաղթանակից հետո մեր ընտրանին վաստակեց 9 միավոր եւ վերադարձավ 3-րդ հորիզոնական: 2-րդ հորիզոնականում գտնվող Ֆինլանդիայից Հայաստանը հետ է մնում ընդամենը 3 միավորով, սակայն ֆինները մեկ խաղ պակաս են անցկացրել եւ այսօր կմրցեն Իտալիայի հետ:
Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը 7 միավորով 4-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան