Սեպտեմբերի 28-ին Նոյեմբերյան քաղաքում, ի պաշտպանություն Ամուլսարի, ավտոերթ է կազմակերպվել: Ավտոերթի մասնակիցները Նոյեմբերյան քաղաքից մեկնել են Սրբասար, որը Նոյեմբերյանի տարածաշրջանի սարերից է:
Նոյեմբերյանցիները հանքավայր գործարկելու դեմ պայքարի հաջողված փորձ ունեն.«Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն Նոյեմբերյան եւ Կողբ համայնքներում երկրաբանական հետազոտություններ էր նախաձեռնել, որպեսզի հետո այդտեղ մետաղական հանքավայր շահագործի.նոյեմբերյանցիների համառ դիմադրության արդյունքում 2018թ․ մարտին այդ հանքահետազոտության աշխատանքները այդպես էլ չսկսվեցին:
Ոսկան Սարգսյան
Տավուշ