Սահմանագոտում վիրավորված զինծառայողը մահացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ցավալի լուր ստացվեց: Նոյեմբերյանի ԲԿ-ում մահացել է Նոյեմբերյանի սահմանագոտում վիրավորված պայմանագրային զինծառայողը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ զինծառայողը Կողբ գյուղի բնակիչ էր։

Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում տեղեկացրեց.

Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։
Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի։




Լրահոս