Մեծ տեխնոլոգիական նախագիծ Դիջիթեյնի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Digitain-ը հանդիսանում է առաջատար ներկայացուցիչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Տարիների ընթացքում վարած առաջադիմական քաղաքականության և նորարական մոտեցումների շնորհիվ ընկերությանը հաջողվել է ձեռք բերել վստահելի համբավ և արժանի դիրք ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկայում: Ուստի միանգամայն բնական և կանխատեսելի էր այս ընկերության մասնակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում, որն իրենից ներկայացնում է ոլորտի ամենամեծ և հեղինակավոր միջոցառումը:

Digitain-ը հանդիսանում է բրոնզե հովանավոր WCIT 2019-ի համար:Միջոցառման շրջանակներում ընկերությունը ազդարարեց մի ծրագրի սկիզբ, որը նախատեսում էխթանել ստարտափ էկոհամակարգի և տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների աճը Հայաստանում և տարածաշրջանում:

Դիջիթեյնը ներկայացրեց իր ապագա համալիրի մակետը, որը տեղակայված է լինելու Իսակովի պողոտայում:

Կարևոր է նշել, որնախագիծը ենթադրում է աշխատանքային տարածքի տրամադրում (անվարձահատույցառաջին տարվա համար)բոլոր խոստումնալից և հեռանկարային ստարտափերին: Նաև նախատեսվում է տրամադրել աշխատանքային տարածք այն գործող կազմակերպություններին, որոնք նպատակաուղղված ձգտում են զարգանալ մեր տարածաշրջանում: Հանդիսանալով որպես կապող օղակ Ասիայի և Եվրոպայի միջև, Հայաստանը հնարավորություն կտա շփման եզրեր հաստատել երկու տարածաշրջանի տաղանդավոր մասնագետների միջև:

ԴիջիՔաղաքի ջերմ և պրոֆեսիոնալ միջավայրը կնպաստի աշխատանքային գործընթացի արդյունավետ և շահեկան կազմակերպմանը: Այն հնարավորությունէ ընձեռելու կյանքի կոչել նոր և հետաքրքիր գաղափարներ: ԴիջիՔաղաքի վարած քաղաքականության կարևոր բաղադրիչներից են սկսնակ ձեռնարկատերերին օժանդակելը, միջազգային ներդրումների հոսքը Հայաստան գրավելը և հայկական ստարտափերին միջազգային շուկա մուտք գործելու հնարավորություն ընձեռելը: Վերամիավորելով տեղեկատվական ոլորտի հայ համայնքին՝ այս անգամ ևս ընկերությունը իր ողջ ներուժով հետամուտ է եղել Հայաստանը որպես տեղեկատվական զարգացող և առաջատար երկիր ներկայացնելու գործին:

Նպատակն է հնարավորինս աջակցել բոլոր արժանի թեկնածուներին, ինչպես նաև գրավել միջազգային շուկայի և ներդրողների ուշադրությունը:

Այսպիսով, գրավելով միջազգային սկսնակ ձեռնարկատերերին, Դիջիթեյնը իր ԴիջիՔաղաք համալիրի շնորհիվ կգրավի ՏՏ ներդրումներ, ինչը խթան կհանդիսանա ՀայաստանումՏՏ ոլորտի առաջխաղացմանը: ՏՏ ԴիջիՔաղաքը կդառնա այն հարթակը, որտեղ տաղանդավոր գաղափարներով լեցուն ընկերությունները կկարողանան հարաբերություններ ձևավորել շահագրգիռ կողմերի հետ: Հայաստանն ունի ամեն նախադրյալ կարճ ժամանակահատվածում դառնալու ոլորտի միջազգային շուկայի թելադրող և անմրցակից երկիր:

Հայաստանը նաև առաջարկում է մի շարք հարկային արտոնություններ և առավելություններ ՏՏ ոլորտում գործող ստարտափերի համար: Դիջիթեյնի կազմակերպության շենքը արդեն իսկ կառուցված է, ուր կազմակերպության ողջ անձնակազմը կտեղափոխվի մի քանի ամիսների ընթացքում, իսկ ԴիջիՔաղաքիստարտափերի շենքը արդեն կառուցման փուլում է:




Լրահոս