Հայտնի է Վրաստանի վարչապետի Հայաստան այցի ամսաթիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Հայաստան, հաղորդել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էնզել Մկոյանը:

Սա Գախարիայի առաջին այցը կլինի Հայաստան՝ վարչապետի մակարդակով: Նա Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի 8-ին:

«Պրն. Գախարիան հոկտեմբերի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կմեկնի Հայաստան: Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կլինեն արտաքին գործերի, ներքին գործերի, էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակները»,- «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում ասել է Մկոյանը:

Գախարիան իր տարածաշրջանային ճանապարհորդությունը սկսել է Ադրբեջանից, ուր այցելել է հոկտեմբերի 9-ին: Երևանից Վրաստանի վարչապետը կմեկնի Թուրքիա:

Վրաստանը և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թ.-ի հուլիսի 17-ին: Երկրները համագործակցում են բազմաթիվ ոլորտներում: Առավել ինտենսիվ է համագործակցությունը առևտրի ոլորտում: Երկրների միջև գործում է ազատ առևտրի ռեժիմ, իսկ Հայաստանը Վրաստանի տաս հիմնական առևտրային գործընկերների շարքում է:




Լրահոս