Գինու արտադրությամբ զբաղվողները ցանկանում են զբաղվել նաև կոնյակով. ինչ արտոնություններ կտրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել գինու արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողներ, որոնք ցանկանում են զբաղվել նաեւ կոնյակի սպիրտի արտադրությամբ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ դիմողների ցանկում են նաեւ մեղրիհումքով ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեությունսկսել ցանկացող տնտեսավարողներ: Բանն այն է, որ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության եւ մինչեւ 100 հազար լիտր արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 10 մլն դրամ,ինչըլուրջ խոչընդոտ է հանդիսանում այն տնտեսավարողների համար, որոնք ցանկանում են զբաղվել կոնյակի սպիրտի արտադրության եւ հնացման գործունեությամբ:

Մյուս կողմից`մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների եւ մեղրաըմպելիքի արտադրության իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ, որընույնպեսլուրջ խոչընդոտ է հանդիսանում տնտեսավարողների համար:

Մեզ հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում կատարել լրացումներ:

Այսպես, խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն եւ հնացում, առանց իրացման իրավունքի գործունեության տեսակով, որի իրավունքի ձեռքբերման համար կսահմանվի 50 հազար դրամ տարեկան պետական տուրք,իսկմեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների եւ մեղրաըմպելիքի արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար կսահմանվի 50 հազար դրամ տարեկան պետական տուրք:




Լրահոս