Կառավարությունն այսօր որոշեց 363 միլիոն դրամ հատկացնել Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ սա ծրագրերի միայն մի մասն է։
Վարչապետը հիշեցրեց, որ երբ նախորդ տարի իրենք հայտնել էին սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի մասին, ասել էին, որ պատրաստ են 10 միլիարդ դրամի համաֆինանսավորում անել, եթե համայնքները նույնպես ֆինանսավորում հատկացնեն՝ նման ծրագրերի համար։
Պապիկյանը նշեց, որ եղանակային և այլ պայմանների պատճառով ոչ բոլոր ծրագրերը կհասցնեն իրականացնել այս տարի, բայց 8,5-9,5 միլիարդ դրամի ֆինանսավորում կհատկացվի։ Իսկ բոլոր հաստատված սուբվենցիոն ծրագրերի թիվը, ըստ Պապիկյանի, 483 է։