Բուլղարիան ողջունում է և քաջալերում է կողմերին` բանակցություններ սկսել Հայաստանի համար դեպի Եվրամիություն մուտքի արտոնագրերի` վիզաների հանման գործընթացի հնարավոր մեկնարկը։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան։
Նա հիշեցրեց, որ իրենք առաջին պետություններից են եղել, որ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Նախարարը նաև նշեց, որ իրենք կարևոր են համարում Երևան-Սոֆիա ուղիղ չվերթի հնարավոր բացումը։