Այսօր Շուշիում մամուլի ասուլիսի ժամանակ Ազատ հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանից լրագրողները նաեւ հետաքրքրվեցին օրեր առաջ խորհրդարանում Սամվել Բաբայանի համակիրների ստորագրահավաքի մերժման մասին, որի ընդունման պարագայում փոփոխություն կլիներ եւ նաեւ ՀՀ քաղաքացիները կկարողանային մասնակցել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին։
Այսօր անդրադառնալով այդ հարցին եւ Սամվել Բաբայանի հետ հարաբերություններին, Արայիկ Հարությունյանը նշեց․ «Ոչ մեկի հետ ես խնդիր չունեմ Ղարաբաղում։ Եթե մարդ ապրում է Ղարաբաղում, ուրեմն նա բարեկամ է։ Նպատակները նույնն են, ճանապարհները տարբեր են։ Իսկ ինչ վերաբերում է մերժմանը, անկախ ինչպիսի դիրքորոշում էր լինելու, ինքը չէր կարողանալու մասնակցել։ Դրա համար ինքը ստեղծեց կուսակցություն եւ որպես կուսակցություն է մասնակցելու։ Պառլամենտական ընտրությունները ինչ-որ մի տեղ ավելի կարևոր են, քան նախագահական եւ ինքն է գիտակցում է դա եւ գնում է պառլամենտում շոշափելի տեղ ունենալուն և հաջողություն ենք մաղթում», – հավելեց նա։
Հարցին՝ իրենց հետ համագորակցություն պատկերացնում եք, նա նշեց, թե որևէ մեկին չի առանձնացնում եւ եթե օրակարգը նույնն է, պատրաստ են համագործակցել։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։